Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցը կարծում է, որ ԱՄՆ-ը դառնում է ավելի ու ավելի անհուսալի, և Եվրոպան պետք է պահպանի իր միասնականությունը, ինչն ամենակարևորն է: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Քուրցը խոսել է նաև ԵՄ-ից դուրս գալու մասով Մեծ Բրիտանիայի որոշման մասին՝ Brexit անվանելով սարսափելի որոշում՝ նշելով, որ դրա հիմնական պատճառը եղավ ԵՄ-ում ներգաղթյալների խնդիրը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է գալիս 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներով: