Հասարակություն 

Մովսես Հակոբյանի մոտ վախի չիպը հանած է, նա չի վախենում ԱԱԾ բացահայտումներից

Ցանկացած պաշտոն, որով քեզ հնարավորություն է տրվում ծառայել հայրենիքին, դա մեծ պատիվ է: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով ավելի ուշ նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ:

Ինչ վերաբերում է նոր Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը՝ Հակոբյանը նշեց, որ վերջինս բանիմաց սպա է և ամեն ինչ կանի:

Հակոբյանը հրաժարվեց մեկնաբանել Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը, որով վերջինս  քննադատել էր Դավթյանի նշանակումը:

Հարցին, թե մտավախություններ չունի արդյո՞ք, որ ԱԱԾ խոստացած բացահայտումներն իրեն էլ կվերաբերեն, ԳՇ նախկին պետն ասաց, որ իր մոտ վախի չիպը հանած է:

Վերադառնալով օրվա խորհրդին՝ Մովսես Հակոբյանը շնորհավորեց բոլորին՝ նշելով, որ սա հաղթանակների միայն սկիզբն է և այսուհետ հայ ազգը պարտավորված է տոնելու միայն հաղթանակներ:

 

Նույն շարքից