Առաջիկայում սպասեք նոր բացահայտումների: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դա կլինի տարբեր ուղղություններով:
Հարությունյանը նշեց, որ այս պահին ինքը զբաղված է միջոցների արդյունավետ վերաբաշխմամբ, քանի որ հարյուրավոր միլիոններ անիմաստ ուղղություններով են բաշխվել:
Ինչ վերաբերում է Երիտասարդական հիմնադրամի հետագա ճակատագրին, նախարարն ասաց, որ աուդիտ կնշանկվի, որի արդյունքներով էլ պարզ կլինիի, թե ինչ կարվի, բայց բուհերն այլևս գումար չեն վճարելու այդ հիմնադրամին:
ԵՊՀ ղեկավարության մասով նախարարը նշեց, որ նրանք իրենց վարկաբեկել են, իսկ Այբ-ի մասով էլ նշեց, որ թնջուկ չկա, կա խնդիր Արարատյան բակալավրիատի և Տեր Մեսրոպի քաղաքական գործունեության հետ: