Մեկ դար է անցել Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդից, ինչն ապացուցում է, որ մեր ազգն ընդունակ է անկախ լինելու, ունենալու պետություն, պետականություն: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Պատգամավորը շնորհավորեց բոլորին՝ կոչ անելով միասին լինել, լավ լինել, իրար սիրել, հարգել. «Սա է ցանկությունը, միայն խաղաղություն»:
Հարցին, թե արդյո՞ք մենք հիմա ապրում ենք 4-րդ Հանրապետությունում, Սարոյանն ասաց, որ Սահմանադրություն է փոխվել, Հայաստանը դարձել է խորհրդարանական պետություն, և պարզ է, որ այդպես էլ պետք է լինի: