Հայաստան Քաղաքական 

Եթե առաջին Հանրապետությունը չլիներ, դժվար կլիներ ստեղծել երրորդը. Արմեն Սարգսյան

Հսկայական կարևոր իրադարձություն մի ժողովրդի համար, որը հարյուրավոր տարիներ չէր ունեցել իր պետականությունը: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման մասին:
Սարգսյանի խոսքերով, պետականության չունենալու տարիներին հայերը կարողացել են այն պահել, պաշտպանել առանց Ազգային ժողովի, առանց նախագահի, առանց վարչապետի՝ ունենալով  հավատ առ Աստված, եկեղեցի, մշակույթ, հավատալով իր ոգուն, իր կրթությանը, զավակների ապագային. «Մենք կարողացել ենք հարյուրավոր տարիներ մեր ինքնությունը և ոգին պահել, պաշտպանել: Այսօր, երբ ունենք պետականություն և պետություն, երբ ամուր կանգնած  ենք մեր ոտքերի վրա և հաղթանակած ենք, պարտավոր ենք ոչ միայն պահպանել ու պաշտպանել մեր հայրենիք՝ Հայաստանն ու Արցախը, այլ նաև ամրապնդել և դարձնել փոքր, բայց հզոր երկիր» :

Հարցին, թե ինչի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել առաջին Հանրապետությունը, Սարգսյանը կարծիք հայտնեց, որ մեր ոգու և հավատի, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու:

Սարգսյանի խոսքերով, եթե առաջին Հանրապետությունը չլիներ, չէր լինի նաև Խորհրդային Հայաստանը, իսկ եթե այդ Հանրապետությունը չլիներ, շատ դժվար էր լինելու ստեղծել երրորդը:

 

Նույն շարքից