Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հենց դրա համար է եկել ու լավ են անում. Մանվել Գրիգորյան

Աբսալյուտնի: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը չի վախենում արդյո՞ք ԱԱԾ խոստացած բացահայտումներից:
Գրիգորյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հենց դրա համար է եկել ու լավ է անում:

Հարցին, թե ինչու նախկին իշխանությունների ժամանակ բացահայտումներ չեն եղել, Գրիգորյանն ասաց. «Ի՞նչ գիտես, որ չեն եղել: Գնացեք, տեսեք, հազարավոր բաներ են բացահայտվել, կյանքի ձևն ա՝ մեկը գողանա, մեկը բռնի»:

Խոսելով Գլխավոր շտաբի նոր պետի մասին՝ պատգամավորը նշեց, որ Արտակ Դավթյանը բանակի առաջին օրվանից ծառայության մեջ է եղել, լեյտենանտից եկել հասել է այս կոչմանը. «Գլուխն աշխատում է,  ֆիզիկապես առողջ է, որտեղ ծառայել է, իր ծառայությունը ճիշտ կատարել է: Բարոյական իրավունք չկա առանց աշխատելու  գնահատական տալ»:

 

 

Նույն շարքից