Հայաստան Քաղաքական 

Արթուր Ասատրյանն ի՞նչ գործ ունի Էջմիածնի հետ. Մանվել Գրիգորյանը՝ Դոն Պիպոյի մասին

Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, խոսելով այն մասին, որ Արթուր Ասատրյանը պատրաստվում է գործունեություն ծավալել Էջմիածինում՝ կապված քաղաքապետի փոփոխության հետ, ասաց. «Արթուր Ասատրյանն ի՞նչ գործ ունի Էջմիածինի հետ: Նա Շվեյցարիայի բնակիչ է, այնտեղ ապրում է, Էջմիածնի համար ի՞նչ ա ուզում բացահայտի: Բաներ գիտի, թող բացահայտի, հենա դատախազություն էլ կա,  ՆԳՆ էլ կա, ԿԳԲ էլ կա, թող էթա բացահայտի»:

Հարցին, թե ՊՆ-ն  Երկրապահի հետ ծրագրերը շարունակելո՞ւ է, Գրիգորյանը նշեց. «Երկրապահը ծառայություն է մատուցում ՊՆ-ին, երեխեք ենք  պատրաստում, որ գնան հայոց բանակը ու դա շարունակվելու է»:

 

Նույն շարքից