Մալիացին, ով Փարիզում փրկել է 4-ամյա երեխայի կյանքը, կստանա Ֆրանսիայի քաղաքացիություն և աշխատանք փրկարար ծառայությունում: Այս մասին հայտնում է BFMT-ն՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Այսօր՝ մայիսի 28-ին, Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Մամուդու Գասսամային շնորհակալություն հայտնել և խիզախության պատվոգիր շնորհել:
Ավելի վաղ մալիացու հերոսությունը գնահատել էին նաև Ֆրանսիայի կառավարության անդամները, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
https://twitter.com/BFMTV/status/1000980494501195781?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2Fworld%2F20180528%2F1521511102.html&tfw_site=rianru