Հասարակություն 

Մեթ Դեյմոնը «սառցե դույլին» միացել է զուգարանի ջրով

analitik.am

Դերասան Մեթ Դեյմոնը «սառցե դույլ» ակցիային միացել է զուգարանի ջրով:

Ավելի վաղ Դեյմոնին մարտահրավեր էր նետել Ջիմի Քիմելը և Բեն Աֆլեքը: Իր տեղադրած տեսանյութում դերասանը պարզաբանում է, որ իրենց զուգարանի ջուրն ավելի մաքուր է, քան այն, որը խմում են մարդիկ մի շարք երկրներում:

«Ինձ համար դա մի խնդիր էր, ոչ միայն նրա համար որ այստեղ՝ Կալիֆորնիայում երաշտ է,- ասում է Դեյմոնը: Բանն այն է, որ ես water.org-ի համահիմնադիրն եմ, և մենք երազում ենք տեսնել այն օրը, երբ բոլորը հնարավորություն կունենան օգտվել մաքուր խմելու ջրից, իսկ աշխարհում շուրջ 800 միլիոն մարդ չունի այդ հնարավորությունը, ուստի իմ կողմից մի փոքր հիմարություն կլիներ մեկ դույլ մաքուր ջուր լցնել ինձ վրա»:

Նույն շարքից