Նյու Ջերսիում ոստիկանը լողափում մի քանի անգամ հարվածել է երիտասարդ աղջկան: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է իրավապահը ձերբակալության ժամանակ հարվածներ հասցնում աղջկա գլխին:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկաններն անչափահաս աղջկա մոտ ալկոհոլ են նկատել:
Ավելի ուշ տուժածը հայտարարել է, որ ինքն իրոք անչափահաս է, սակայն այդ օրն ալկոհոլ չէր օգտագործել:
Միջադեպով քննություն է սկսվել:
