«Եթե անհրաժեշտություն լինի, դրա մասին կասեմ»,-այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ինքը շուտով վերադառնա ակտիվ քաղաքականություն:
Վերադառնալով օրվա խորհրդին՝ Սեյրան Օհանյանը շնորհավորեց բոլորին՝ նշելով, որ օրը խորհրդանշական է. «Մենք շարունակում ենք մեր պատմությունը և մայիսյան տոներն այսօր ևս մեկ տոնով ավելացվեցին: Մենք կարողացանք ապացուցել, որ հայոց ժողովուրդը պայքարով է ապահովել իր զարգացումը, իր առաջընթացը: Այսօր այլ երկրում ենք մենք ապրում, այլ մթնոլորտ է ստեղծված, ինչը նպաստելու է և՛ քաղաքական ուժերի, և՛ ժողովրդի զագացումն ապահովելուն»: