Հասարակություն Պատահարներ 

Կիևյան փողոցում ծառի ճյուղը պոկվել է և ընկել Nissan Tiida-ի վրա

Մայիսի 28-ին, ժամը 12:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 4 շենքի բակում գտնվող ծառի ճյուղը պոկվել է և ընկել մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վրայից:

Նույն շարքից