Հասարակություն Տնտեսություն 

Աբու Դաբի-Երևան չվերթներ 2014 թվականից

analitik.am

Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է Աբու-Դաբի-Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. հուլիսի 2-ից:


Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում:


«Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է ու աշխարհի ամենահին՝ մշտապես բնակեցված քաղաքներից մեկը: Տեղակայված է Հրազդան գետի մոտ, և երկրի վարչական, մշակութային և արդյունաբերական կենտրոնն է համարվում: Երևանն ունի մոտ 1.1 միլիոն բնակչություն:


Նոր թռիչքները հոգ կտանեն ԱՄԷ և Երևանի միջև օրեցօր աճող՝ օդային ճանապարհորդության պահանջարկին: Դրանք նաև կօգնեն աշխարհով մեկ սփռված հայերին, ու հատկապես՝ Միացյալ Նահանգների Հայկական Սփյուռքին՝ բացելով դեպի Երևան նոր ավիաուղի:


Etihad Ավիաընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը նշեց. «Etihad Ավիաընկերության՝ դեպի Երևան չվերթերի իրականացումը համահունչ է մեր՝ զարգացող և արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ:


«Etihad Ավիաուղիները կլինի միակ առեւտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որ կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երևան:


Բիզնեսի և հանգստանալու նպատակով ճանապարհորդել ցանկացողները Հայաստանից դուրս լավ հնարավորություն ունեն իրենց չվերթերը կապել Աբու-Դաբի հաբի հետ, որտեղից էլ՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Հյուսիսային Ամերիկա:


«Նոր՝ դեպի Երևան ուղղությունը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաեւ էլ ավելի կուժեղացնի արդեն կայացած՝ առեւետրային եւ զբոսաշրջային կապերը Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ»:


Լինելով Աբու-Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրա՝ Հայաստանը իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար, ովքեր հիասքանչ տեսարաններից ու բազում ժամանցի վայրերից բացի փնտրում են հիանալի մշակույթ եւ բազմամյա պատմություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից