ՆԱՏՕ-ի ցանկացած էքսպանսիայի հաջորդելու է հակաքայլ ռուսական կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Վարշավայի փաստաթղթին, որով լեհական կողմը ցանկություն է հայտնել իր տարածքում ամերիկյան ռազմական բազա ունենալ:
Պեսկովի խոսքերով, Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի ուժերի մոտենալը որևէ կերպ չի կարող նպաստել մայրցամաքում անվտանգությանն ու կայունությանը:
Կոնկրետ Լեհաստանի թեմային անդրադառնալով՝ Պուտինի խոսնակը նշել է, որ իր տարածքում այլ երկրի ռազմական բազա ունենալը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է: