Վրաստանն ունի ամեն ինչ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Վարշավայում ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում:
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ մի քանի շաբաթից Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի դետալները դեռ ամբողջությամբ չեն քննարկվել՝ հույս հայտնելով, որ դաշնակիցները ժամանակ կգտնեն Վրաստանի գործողություններին գնահատական տալու համար:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հույս էր հայտնել, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին կանդամակցի մինչև 2021 թվականը: