Քաղաքականություն 

Նախարար Դավիթ Տոնոյանի որդին էլ է բանակ գնում

analitik.am

Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով  Նիկոլ Փաշինյանի որդու մասին, որ օրեր առաջ հայտարարեց Արցախում ծառայելու որոշման մասին, նշեց, որ իր որդին էլ է ծառայելու և երբ ժամանակը գա, կորոշի, թե որտեղ է ծառայելու:

Նախարարի խոսքերով, առաջին հերթին պետք է պաշտոնյաների երեխաները ծառայեն բանակում. «Իմ տղան 18 տարեկան է, մինչև հուլիսի 10-ը զորակոչվելու է»:

Հարցին՝ ծառայելո՞ւ է իր որդին, թե լինելու է արտոնյալների շարքում, նախարարը խորհուրդ տվեց ուշադիր հետևել:
Իր խոսքի վերջում նախարարը նաև վստահեցրեց, որ աշխարհում հայ զինվորի նման զինվոր չկա:

 

Նույն շարքից