Հասարակություն Մշակույթ 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները

analitik.am

Երևանի վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և հրապարակներում երևանցիներն արդեն ներկա են գտնվել բազմաբնույթ համերգային ծրագրերի, մարզական միջոցառումների, բեմական ներկայացումների, ֆլեշմոբերի:

Վարչական շրջանների միջոցառումներին մասնակցում են մայրաքաղաքի երաժշտական արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների, մարզական դպրոցների և այլ հաստատությունների սաները, ինչպես նաև արվեստագետներ, երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ:
Նշենք, որ Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները Երևանի վարչական շրջաններում կշարունակվեն մինչև ուշ երեկո:

 

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նույն շարքից