Քաղաքական Միջազգային 

Հայտնի է, թե երբ Ֆրանսիայի նախագահը կժամանի Հայաստան

Այսօր՝ մայիսի 28-ին, ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լի Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է այս տարվա վերջին այցելել Հայաստան:

Ֆրանսիացի նախարարը նշել է, որ Մակրոնը Հայաստան կժամանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից առաջ:

Հավելենք, որ Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-12-ին: Սպասվում է, որ Հայաստան է այցելելու ավելի քան 2 հարյուր պատվիրակություն աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից:

 

Նույն շարքից