Քաղաքական Միջազգային 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Երևանում կրկնել է այն, ինչ ասել էր Ադրբեջանում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումը և ստատուս քվոյի պահպանումն անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ղեկավարը նաև նշել է, որ իր երկրի համար ընդունելի է ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի կայունության և խաղաղության հաստատմանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանում ևս հայտարարել էր, որ ԼՂ հիմնախնդրի հարցում ստատուս քվոն լուծում չէ:

 

Նույն շարքից