Երգչուհի Իվետա Մուկուչյանը եւ Լազզարոն դեռեւս անցած տարի ամռանը ներկայացրեցին «Summer Rain» երգը, որի հեղինակը հենց իրենք են:
Ժամանակին երգը սիրվեց եւ հիթ դարձավ: Այժմ Լազզարոն եւ Իվետան ներկայացնում են երգի տեսահոլովակը: Նշենք, որ երգն ունի նաեւ բազում remix տարբերակներ:
Հիշեցնենք, որ երգչուհի Իվետան, ով բնակվում է Գերմանիայում մասնակցել է մի շարք մրցույթների: Հայաստանում նա մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծին, իսկ Գերմանիայում «Գերմանիայի ձայնը» նախագծին եւ այլն: