Ըստ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է իր կադրային քաղաքականությունը, և ինքը չի պատրաստվում մեկնաբանել դա:
Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում Օհանյանը չցանկացավ մեկնաբանել տարատեսակ մեկնաբանությունները՝ կապված ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նոր պետի նշանակման մասով՝ հավելելով, որ ՊՆ-ն այն կառույցն է, որը ռազմավարական պլանավորման արդյունքում է իր գործունեությունը ծավալում, իսկ կադրային քաղաքականությունն այն ռազմավարությունն է, որը գոյություն ունի:
Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին նոր պաշտոն տալուն և նրան, որ շատերի կարծիքով վերջինիս ոչ թե պետք է պաշտոն տային, այլ պատասխանատվության ենթարկեին ապրիլյան պատերմազմում բացթողումների համար, Օհանյանն ասաց, որ Հակոբյանն այսօրվա ռազմական ղեկավարության մեջ ամենակատարյալ ռազմական գեներլան է՝ իր հրամանատարական անցյալով, իր գիտելիքներով, իր ստեղծագործական մտածելակերպով ու փառավոր մարտկան ճանապարհով. «Այն ինչ ասվում է, այն ժամանակահատվածի մասին է, երբ ես էի Պաշտպանության նախարարը: Ապրիլյան պատերազմում մանր-մունր այդ թերությունների մասին չպետք է մենք խոսենք: Ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել, մեր հրամանատարների, զինվորների քաջագործությունների շնորհիվ: Այդ հենքի վրա հենվելով պետք է կառուցենք մեր բանակի ապագան»: