Քաղաքականություն 

Կանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ

analitik.am

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ.

«Մեծ հաճույքով իմ ջերմագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ: 100 տարի առաջ մայիսին հայերը անկախություն հռչակեցին և հիմնադրեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Միայն բազմաթիվ խոչընդոտներ և ժամանակաշրջանի դժվարությունները հաղթահարելուց հետո Հայաստանի անկախ պետությունն ունակ եղավ վերստեղծվել:

Դա իրոք նշանակալի ձեռքբերում էր, ինչն օգնեց հիմք դնել ներկայիս Հայաստանի Հանրապետության համար:

Կանադայի մշակութային բազմազանությունը մեր հպարտության աղբյուրներից և մեծագույն ձեռքբերումներից մեկն է: Հայկական ծագում ունեցող կանադացիներն ունեցել են ու ունեն իրենց  ներդրումը մեր ազգային հյուսվածքների զարգացման համար:

Այսօր մենք միանում ենք Կանադայի հայերին, Հայաստանի բնակչությանը և աշխարհասփյուռ հայկական համայնքներին՝ այս կարևոր իրադարձությունը նշելիս:

Իմ լավագույն մաղթանքները»:

Նույն շարքից