Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Արմենակյան փողոցում. Կա տուժած

analitik.am

Մայիսի 28-ին, ժամը 00:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ նոտարական գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Lincoln» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ. ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից