Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետը Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցը

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

ՌԱԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի:

Սերխիո Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում տեղի կունենան այնպիսի բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու նորանոր հաղթանակների արձանագրմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններին, արտագաղթի խնդրին և այլ հարցերի:

Նույն շարքից