Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

analitik.am

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես «ՀՀԿ» խմբակցության ներկայացուցիչ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը.

«Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ՝ փորձելով հասկանալ «ՀՀԿ» խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եվ արդյոք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում թե ոչ:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես «ՀՀԿ» խմբակցության ներկայացուցիչ: Եվ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»:

 

Նույն շարքից