Գլխավոր Քաղաքականություն 

Իսրայելի խորհրդարանը որոշել է քվեարկության չդնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը

analitik.am

Ինչպես հայտնում է Jerusalem Post-ը, Իսրայելի խորհրդարանը դեռ քվեարկության չի դնելու Հայոց Ցեղասպանությունը ճանաչող նախագիծը, այն օրակարգում չկա:

Նշվում է, որ հարցն օրակարգից հանել է Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնը, ով վստահ չէ, որ նախագիծն անհրաժեշտ թվով ձայներ կստանա:
Հարկ է նշել, որ նույն Էդելշթեյնը բազմիցս է արտահայտվել այն մասին, որ պետք է ճանաչել հայերի ցեղասպանությունը:

Հավելենք, որ վերոնշյալ նախագիծը ներկայացրել էր Թամարա Զանդբերգը:

 

 

Նույն շարքից