Քաղաքականություն 

Թրամփը որոշել է դեռ սպասել

analitik.am

ԱՄՆ-ում որոշել են հետաձգել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին որոշման կայացումը, քանի որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում և հնարավոր է երկու երկրների ղեկավարներն այդուհանդերձ հանդիպեն: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Սպիտակ տունը պատրաստ է եղել նոր պատժամիջոցների մասին հայտարարել արդեն այսօր, սակայն մայիսի 28-ին որոշում է կայացվել սպասել:

The Wall Street Journal-ի տեղեկություններով, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 30 անունից բաղկացած ցուցակ է կազմել, որոնց նկատմամբ պատժամիջոցների մասին որոշումը կարող է կայացվել ամեն պահի:

Նույն շարքից