Գլխավոր 

Տիգրան Սարգսյանն առաջարկում է Հայաստանի փորձը կիրառել ԵԱՏՄ-ում

analitik.am

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտադիր է աստիճանաբար ներդնել զուգահեռ ներմուծման սկզբունքները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ այսօր դա ակտուալ հարց է և գաղափարի կողմնակիցներն այսօր անհամեմատ ավելի շատ են, քանի երեք տարի առաջ, երբ վարվում էին բանակցությունները: ՀՀ նախկին վարչապետի խոսքերով, Ռուսաստանում կոնկրետ դիրքորոշում կա, սակայն բանակցություններրը շարունակվելու են, քանի որ հակափաստարկներ ևս կան. «Մենք հիմա առաջարկում ենք փուլային տարբերակով անել դա, որպեսզի ազգային կառավարություններում այն քիչ ցավոտ լինի»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ հակափաստարկներ կան, սակայն իրենք կողմ են շուկայի բաց լինելուն և մրցակցությանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ զուգահեռ ներմուծման մասին որոշումը հնարավոր է տարածել մի շարք ապրանքների և ծառայությունների վրա՝ դեղերի, բժշկական ծառայությունների և այլն. «Դա կհանգեցնի մրցակցության և գների իջեցման: Հայաստանում մենք դա իրականացրեցինք, և արդյունքներն ակնհայտ էին: Եթե մենք դա անենք Միության սահմաններում, կարող ենք միայն շահել դրանից»:

 

 

 

 

Նույն շարքից