Հասարակություն 

Երևանի վարչական շրջաններում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են տոնական միջոցառումներ

analitik.am

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում և այլ հանրային վայրերում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնութամբ կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մշակութային կենտրոնների սաները հանդես են եկել երաժշտական համարներով, իսկ մարզադպրոցների սաները մայրաքաղաքի տարբեր հատվածներում անց են կացրել ընկերական մրցամարտեր և խաղեր: Մի շարք վարչական շրջաններում միջոցառումների մասնակիցներին և անցորդներին անակնկալներ են մատուցվել ֆլեշ-մոբերով:
Օրվա ընթացքում միջոցառումներ են կազմակերպվել նաև մանուկների համար՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների շրջանում:
Տոնական տրամադրությունն ամբողջացրել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված բազմաժանր համերգային ծրագրերը՝ հայտնի երգիչ-երգչուհիների, պարային խմբերի և երաժիշտների մասնակցությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից