Հասարակություն Պատահարներ 

Էջմիածին քաղաքից մեկնել է Երևան և փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից

analitik.am

Մայիսի 28-ին, ժամը 15:13-ին Կիևյան կամրջին հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից մեկնել է Երևան և ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Վերջինս զրուցել է քաղաքացու հետ և համոզել նրան ետ կանգնել ինքնասպանության մտադրությունից: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժանմունք:

Նույն շարքից