Հասարակություն 

Ծնողները կկանգնեն դատարանի առաջ երեխային ոչ սովորական անուն տալու համար

analitik.am

Իտալիայում ծնողներն, ովքեր իրենց երեխային տվել են Բենիտո Մուսոլինիի անունը, կկանգնեն դատարանի առաջ: Այս մասին հայտնում է The Local-ը:

Դեպքը գրանցվել է Գենույա քաղաքում: Չինովնիկները կարծում են, որ այդ անունն ապագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ տղայի կյանքի վրա:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ տղայի ծնողները հայտնի բռնապետի երկրպագուները չեն, ուղղակի իրենց երեխային տվել են պապու անունը:

Դեռ հայտնի չէ՝ ծնողներին կստիպե՞ն փոխել երեխայի անունը, թե՝ ոչ:

 

Նույն շարքից