Գլխավոր Տնտեսություն 

Հայաստանը, ըստ ֆիննախի, բոլոր առումներով նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է

analitik.am

Եթե պետական պարտք-ներքին համախառն արդյունք հարաբերակցությունը ցածր է 50 տոկոսից, այն կառավարելի է համարվում, այս տեսանկյունից Հայաստանի պետական պարտքը կառավարելի է, քանի որ այն կազմել է 47,5 տոկոս: Այսօր «ՀՀ 2017թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հաջորդը, նախարարի խոսքերով, պետական պարտքի զուտ ներկա արժեք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է, որտեղ Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է (40,9 տոկոս).«Պարտքի  զուտ ներկա արժեք-արտահանում հարաբերակցության մասով Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Հաջորդը արտաքին պետական պարտք-արտահանում հարաբերակցությունն է, որի մասով ՀՀ-ի համար արձանագրված ցուցանիշով  մեր երկիրը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է: Պետական պարտքի սպասարկում-արտահանում հարաբերակցության տեսանկյունից նույնպես Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է (6,8 տոկոս ցուցանիշ): Պետական պարտքի տոկոսավճար-արտահանում հարաբերակցության համար ևս ՀՀ-ն նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է»:

Հայաստանը նվազ պարտի բեռ ունեցող երկիր է համարվում նաև պարտքի սպասարկում-պետական բյուջեի եկամուտներ հարաբերակցության մասով:

Ֆիննախի խոսքերով, այս ամենով հանդերձ պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել խնդիրները, որոնք առկա են թե մակրոկայունությանը, թե պետական պարտքի կառավարելիության հարցերում, այլապես կվտանգվի զարգացման ցանկացած նախաձեռնություն:

 

Նույն շարքից