Գլխավոր 

Մանե Թանդիլյանն՝ այն մասին, թե ինչու են հետաձգում կուտակային կենսաթոշակի պարտադիրի բաղադրիչը

analitik.am

Կուտակային կենսաթոշակային համակարգի նախագծի մշակման հետ կապված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն արդեն առաջարկներ է ստացել, որոնք, նրա խոսքերով, խելամիտ են և դիտարկելի:
Այսօր՝ մայիսի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը հայտարարեց, որ օրենքի պարտադիրի բաղադրիչը մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը հետաձգվելու է, որպեսզի այն լրամշակվի և վերանայվեն այն դրույթները, որոնք ընդունելի չեն քաղաքացիների համար:
Հարցին, համակարգի ներդրումը հետաձգելու պարագայում արդյո՞ք խնդիրներ չեն առաջանա, տիկին Թանդիլյանը նշեց, որ այդ խնդիրները լուծելի են, և հենց դրա համար են քննարկումներ լինելու, որոնց պետք է մանսակցեն կոմպետենտ մարդիկ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի համակարգը դարձնել ընդունելի:

Նույն շարքից