Հասարակություն Պատահարներ 

Արցախում գայլը հարձակվել է անչափահասների վրա. Հոսպիտալացվածների թվում 4-ամյա երեխա կա

analitik.am

Մայիսի  28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև  ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել  է մարդկանց վրա, ինչի հետևանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՆ-ից:

Նույն շարքից