Հասարակություն 

Տան բակում ծառի վրա օձ է հայտնաբերվել

analitik.am

Մայիսի 29-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում  օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակում՝ ծառի վրա, հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ  (մոտ 1 մետր երկարությամբ)  և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից