Գլխավոր Տնտեսություն 

Ժամանակ են տվել. ՊԵԿ նախագահը՝ Երևան-սիթիում ԱԱԾ-ի սկսած ստուգումների մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևան-սիթի սուպերմարկետների ցանցում ԱԱԾ-ի սկսած ստուգումներին, ասաց, որ իրենց համակարգը դրանց չի մասնակցում, որովհետև իրենք իրենց գործառույթներն ունեն. «Ես երեկ հրավիրել եմ ցանցային առևտրով զբաղվող կազմակերպությունների պատասխանատուներին, զրուցել ենք իրար հետ և մենք ասել ենք, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն այլևս չեն գործում և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանականերում ՀԴՄ-ների տրամադրման գործընթացին: Մենք մի քանի օր ժամանակ ենք իրենց տրամադրել, որ ծրագրային խնդիրները կարգավորեն: Իսկ ԱԱԾ մեր գործընկերներին մենք տեղեկանքով տեղեկացրել ենք, թե նախկինում ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը»:

Հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են եղել, ՊԵԿ ղեկավարն ասաց, որ իր պատկերացմամբ պայմանվորվածություն է եղել, որ գյուղմթերքի վաճառքը լինի անհատ ձեռնարակատերերով, որպեսզի իրենք 5 տոկոս շրջանառության հարկ վճարեն 20 տոկոսի փոխարեն. «Դա մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, սակայն օրենսդրությունը նման բան թույլ չի տալիս»:

Հարցին, թե ինչ գումարների մասին է խոսքը, ՊԵԿ նախագահն ասաց, որ չի կարող ասել:

Նույն շարքից