Բարի օր Տնտեսություն 

250-ի փոխարեն՝ 973 միլիոն դոլար. Հայաստանը մոտ մեկ միլիարդ պետք է տրամադրի պետական պարտքի սպասարկմանը

analitik.am

2018 թվականին արտաքին պարտքը մարելու և տոկոսավճարներն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 367,6 միլիոն ԱՄՆ դոլար, կամ 23 ,7 տոկոսով ավելին քան 2017 թվականը: Այսօր՝ մայիսի 29-ին, «ՀՀ 2017թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման  ժամանակ հայտարարեց ՎՊ անդամ Արա Նռանյանը:

Նռանյանը նշեց, որ 2017 թվականից սկսած սպասարկման ծախսն աստիճանաբար կավելանա և իր գագաթնակետին կհասնի 2020 թվականին՝ կազմելով 973,5  ԱՄՆ միլիոն դոլար. «Համեմատության համար ասեմ, որ 2017 թվականին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել մոտ է 250 միլիոն, որի կեսը կազմել է մայր գումարը, կես՝ տոկոսները»:

Հավելենք, որ զեկուցողի խոսքերով, 2017 թվականին, 2016 թվականի հետ համեմատած ՀՀ պետական պարտքն աճել է 14 տոկոսային կետով:

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է:

 

Նույն շարքից