Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ Արա Բաբլոյանի հետ կապված միջադեպի մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին որպես ԱՇ նախագահ Սարդարապատ չհրավիրելու թեմային՝ նշելով, որ ցավալի թյուրիմացություն է տեղի ունեցել:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանում ավանդույթ է ձևավորված եղել, որ բոլոր հարցերը լուծվեն վարչապետի մակարդակով, սակայն, քանի որ հիմա դա փոխվել է, վարչապետը հարկ չի համարում միջամտելու նրան, թե ով ինչ կասի, ինչ դեմքի արտահայտություն կունենա, նման թյուրիմացություններ կլինեն. «Համակարգն այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծեու, այդ տրամադրությունը չպետք է գործի»:

Խոսելով մայիսի 28-ի միջոցառումների մասին՝ վարչապետն ասաց, որ որոշակի խնդիրներ են եղել, անընդունելի բաներ են կատարվել, որոնք առաջիկայում կշտկվեն. «Մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործողություններում չի լինի»:

Նույն շարքից