Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է բոլորին. Վարչապետը՝ Երևան-սիթիի և մյուսների մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ-ի սկսած ստուգումներին, նշեց, որ դա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է. «Այն, ինչը մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, դա այդպես է, սակայն որևէ մեկը թող չփորձի դա ընկալել որպես թուլության նշան: Վենդետաներ չեն լինելու, սակայն ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը փորձի մեր դիրքորոշումը մեկնաբանել որպես թուլություն, ջախջախիչ հակարհարված կստանա»:

Փաշինյանը նշեց, որ բոլորին կոչ է անում լրջանալ և պետության նկատմամբ պարտավորությունները կատարել անմնացորդ. «Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից: Ես սա ասում եմ միանշանակ, բայց որևէ մեկը թող չմտածի, որ կարող է պետությանը խաբել: Ես բոլորին կոչ եմ անում կամավոր գալ այդ դաշտ, նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն: Թող այդ ամեն ինչն ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: ԱԱԾ-ն ինչ խնդիր դրվի, կլուծի շատ արագ, կոշտ, օրենքի սահմաններում, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասնել դրան»:

Նույն շարքից