Քաղաքականություն 

Ճապոնիան Հայաստանում նոր դեսպան ունի /տեսանյութ/

analitik.am

Մայիսի 29-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ջուն Յամադային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով Ճապոնիայի դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ դեսպան Յամադան իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների առավել զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Ճապոնիայի դեսպան Յամադան շնորհավորեց նախարար Մնացականյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը և դեսպան Յամադան արժևորեցին բարձր մակարդակով շփումների և փոխայցելությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար, մտքեր փոխանակեցին ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման շուրջ, որոնք լավ հնարավորություն են ընձեռում գնահատելու կատարած աշխատանքները և նախանշելու հետագա համագործակցության ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ընթացքին, միջազգային տարբեր ձևաչափերում Հայաստան-Ճապոնիա փոխգործակցությանը:

Նույն շարքից