Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը սկսել է անհրաժեշտ գործողությունները Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու համար:
Ավելի վաղ Հարավային Օսիայի և Աբխազիայի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել այն մասին, որ արաբական պետությունը ճանաչել է իրենց անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ է հաստատում դեսպանությունների մակարդակով: