Հայաստան Քաղաքական 

Շիրակ Թորոսյանը հայտարարեց Հանրապետականը լքելու մասին

Շիրակ Թորոսյանը ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարություն է տարածել: Հայտարարությունում մասնավորապես ասված է.

Իմ հայտարարությունը ՀՀ ԱԺ  ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին

Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր:

Նույն շարքից