Հայաստան Քաղաքական 

Ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում, ովքեր պարտավոր են 90 օրվա ընթացքում վերացնել զգուշացման հիմքերը. Արթուր Գրիգորյան

ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն իր ՖԲ էջում գրում է.

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ընդերքօգտագործողները պարտավոր են կատարել իրենց վճարումները օրենքով սահմանված ժամկետներում: Վճարումների մեջ է մտնում պետական տուրքը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումներից:
Ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում, ովքեր պարտավոր են 90 օրվա ընթացքում վերացնել զգուշացման հիմքերը: Այս պայմանը խախտելու դեպքում, ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, լիազոր մարմինը կարող է իրականացնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց:
Այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Նույն շարքից