Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ո՞վ է Սփյուռքի նախարարի մամուլի խոսնակը

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի նոր խոսնակին՝ Նունե Այլանջյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Սփյուռքի նախարար, ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը:

«Սիրելի՛ լրագրողներ, այսուհետ մեզ հետ կապ հաստատելու, հարցազրույցների, ասուլիսների կազմակերպման հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել Նունեին»,- գրել է Մ.Հայրապետյանը՝ ներկայացնելով մամուլի խոսնակի կենսագրությունը:

Կրթությունը՝

2012 թ.-ին մեկնել է Միացյալ Նահանգներ: International Leadership Program ծրագրի շրջանավարտ է:

2011 թ. ավարտել է Թբիլիսիում գտնվող Կովկասյան Համալսարանի Մեդիա մենեջմենթի բաժինը (անգլերենով):

2009 թ. գերազանցությամբ ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Ռադիոլրագրություն բաժինը:

2005 թ. գերազանցությամբ ավարտել է Ղազարոս Աղայանի անվան դպրոցը:

Աշխատանքային գործունեությունը՝

2018 թ. մարտ-մայիս ամիսներին աշխատել է PARA TV-ում՝ լրագրող:

2017-2018 թթ. աշխատել է Ռադիո Մարշալում՝ լուրերի մեկնաբան:

2015-2016թթ. աշխատել է ArmNews հեռուստաընկերությունում՝ լրագրող, հաղորդավար:

2013-2015 թթ. աշխատել է Դար 21 հեռուստաընկերությունում՝ լրագրող, հաղորդավար:

2012-2013 թթ. աշխատել է ATV-ում՝ լրագրող:

2011-2012 թթ. աշխատել է A1plus.am-ում՝ լրագրող:

2009-2010 թթ. աշխատել է Հանրային ռադիոյում՝ լրագրող:

Դասընթացները՝

2017 թ.-ի հունիսին Լվովում մասնակցել է «YouTube-ն ու սոցիալական պատասխանատվությունը» դասընթացին:

2016թ.-ի հոկտեմբերին Մինսկում մասնակցել է «Թվային լրագրությունն ու դեմոկրատիան» խորագրով դասընթացին:

2016 թ.-ի փետրվարին Երևանում մասնակցել է BBC Arabic-ի գլխավոր խմբագիր Էդմոնդ Սաբելլայի հետ դասընթացին:

2016 թ.-ի հուլիսին Երևանում մասնակցել է «Հետաքննական լրագրություն Ստեֆան Քյուրքչյանի հետ» (Boston Globe) դասընթացին:

2016թ.-ի նոյեմբերին Օդեսայում մասնակցել է «Սոցիալական պատասխանատվությունն ու ֆիլմարտադրությունը» դասընթացին:

2014 թ.-ին Երևանում մասնակցել է Պաշտպանության նախարարության կազմակերպած «Ռազմական լրագրություն» դասընթացին:

2013 թ.-ին Երևանում մասնակցել է «Լրատվությունն արտակարգ իրավիճակներում» դասընթացին:

Նույն շարքից