«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ նախ հայտարարություն տարածեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը, որ դուրս է գալիս խմբակցությունից, ապա ՀՀԿ խմբակցության որոշումը տարածեցին՝ նրան հեռացնելու մասին։
Մենք տեղեկացանք, որ որոշումը չի կայացվել միաձայն, ձեռնպահ է եղել եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, ով բացատրել է, որ Թորոսյանի հետ հարևաններ են՝ ամեն օր իրար երես են նայում։
Թորոսյանի ճակատագիրն անցած շաբաթվա նիստում է որոշվել, սակայն, կուսակցության կանոնակարգի համաձայն, քվեարկությունը 7 օր հետո պետք է կազմակերպվեր։ Որոշումից հինգ պակաս հայտարարության մեջ Թորոսյանն ասել էր, որ լքում է խմբակցությունը՝ «հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իր և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իր քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում