Հասարակություն 

Ուկրաինայում Ռուսաստանին են մեղադրում Կիևում ռուսաստանցի լրագրողի սպանության մեջ

analitik.am

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Կիևում սպանված ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոն Ուկրաինայի բարեկամն էր, ով աշխարհին հայտնում էր ճշմարտությունը:

«Վստահ եմ, որ ռուսական տոտալիտար մեքենան չներեց նրա ազնվությունը և սկզբունքայնությունը: Նա Ուկրաինայի իրական բարեկամն էր, ով աշխարհին պատմում էր ռուսական ագրեսիայի մասին: Մարդասպանը պետք է պատժվի»,-հայտարարել է Գրոյսմանը:
Նմանատիպ կարծիք հայտնել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:

Հիշեցնենք, որ Բաբչենկոն սպանվեց երեկ՝ մայիսի 29-ին՝ իր տան շքամուտքում: Մարդասպանը կրակել է նրա թիկունքին:

 

Նույն շարքից