Բարի օր Ֆեյսբուք 

ԵՊՀ ուսանողները հայտարարեցին բողոքի ակցիաները դադարեցնելու մասին

analitik.am

Քիչ առաջ ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բողոքի ակցիան դադարեցնելու մասին.

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները:
Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար:
Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ մի խումբ ուսանողներ երեկ՝ մայիսի 29-ին, բողոքի ակցիա սկսեցին՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Կեսօրին հանդիպում տեղի ունեցավ ռեկտորի և ուսանողների միջև, ինչից հետո ուսանողները որոշեցին չհեռանալ դահլիճից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռեկտորը հոսպիտալացվել է: Ուսանողները գիշերն անց են կացրել համալսարանում: 

Նույն շարքից