Արդեն հայտնել ենք այն մասին, որ այս գիշեր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է: Նա այս պահին գտնվում է Նորք Մարաշ բժշկական կենտրոնում: Կենտրոնից Analitik.am-ին հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ, լարվածության պատճառով Սիմոնյանի ճնշումը բարձրացել է՝ հասնելով մինչև 200-ի, խանգարում է տեղի ունեցել սրտի աշխատանքի ռիթմում: Հայտնեցին նաև, որ ռեկտորին զոնդավորում (կորոնարոգրաֆի) դեռ չեն արել:
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր հերթին հայտնեց, որ երեկ ռեկտորի մոտ նախաինֆարկտային վիճակ է եղել: