Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը մեկնում է Հյուսիսային Կորեա

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 31-ին մեկնելու է Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը:

Այցի ժամանակ Լավրովը հանդիպում է ունենալու իր հյուսիսկորեացի գործընկեր Լի Յոն Հոյի հետ, կքննարկի հարցեր, որոնք վերաբերում են Կորեական թերակղզում տիրող իրավիճակին, տարածաշրջանային և միջազգային հարցերին:

Լավրով-Կիմ Չեն Ըն հանդիպման մասին տեղեկություններ չկան:

 

Նույն շարքից