Հայաստան Քաղաքականություն 

Չեմ պատրաստվում լքել Հանրապետականը. Հակոբ Հակոբյան

analitik.am

Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից:
Այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, իսկ ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ մի օր ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն, նշեց, որ այլոց փոխարեն չի կարող պատասխանել՝ հավելելով, որ ինքը դուրս չի գալու կուսակցությունից և խմբակցությունից. «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակներում՝ դուրս գամ»:

Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել այն հանրապետականների քայլը, ովքեր լքեցին կուսակցությունը:

 

Նույն շարքից